Բոլոր հաղորդումները, որոնք վերաբերում են պետական դավաճանության հանցադեպի հիման վրա, Գլխավոր դատախազությունն ու ՀՔԾ-ն արհեստականորեն ուղարկում են դեպի Մովսես Հակոբյանի հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործի դաշտ՝ առանց որեւէ հիմքի: Այս մասին այսօր՝ փետրվարի 15-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով նրան, որ մի խումբ իրավաբանների կողմից գլխավոր դատախազությանն ուղղված պետական դավաճանության մասին հաղորդումը կցել են Մովսես Հակոբյանի հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործին, ոչ թե առանձին գործ են հարուցել:
«Քրեադատավարական օրենսդրության համաձայն հանցագործության մասին հաղորդում ներկայացնելուց հետո պետք է ներկայացվի երեք որոշումներից մեկը՝ կամ հարուցել քրեական գործ, կամ մերժել այն, կամ ուղարկել ըստ ենթակայության: Դատախազությունը հորինել է 4-րդ տարբերակ, որով, ըստ էության, բոլոր այս հաղորդումները նետում է աղբարկղ:
Այսօրվա դատական նիստում փաստաբանների պահանջն այն է, որ դատախազությունն իրավունք չուներ խախտում թույլ տալ: Ակնհայտ է, որ դատարանը պետք է բավարարի այս պահանջը, հակառակ դեպքում կստացվի, որ դատարանն էլ է գտնվում ապօրինի գործողությունների տիրույթում»,-ասաց Մինասյանը:
Նա ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանն ու իր ամբողջ դավաճանական կազմը պետք է անցնեն այս հոդվածներով:
Արծվիկ Մինայսնի խոսքով, եր քրեական օրենսգրքով նախաձեսված է հոդված ագրեսիվ պատերազմի համար. «Այն, ինչ Ադրբեջանն ու Թուրքիան նախաձեռնել են, ագրեսիվ պատերազմ է: Հարց է առաջանում, արդյոք Գլխավոր դատախազությունը կամ ՀՔԾ-ն, կամ ՔԿ հարուցել են այդ հիմքով քրեական գործ: Եթե հարուցել են, ապա ՀՀ իշխանությունը ներկայացնող անձինք առնվազն կարող են այս հոդվածի շրջանակներում կարող են անցնել որպես օժանդակողներ, դրդիչներ այն պատերազմի, որը բերել է 5 հազարից ավելի զոհերի, տասնյակ հաշմանդամների, տարածքների կորստի, էլ չասած, որ օգտագործվել են արգելված զինատեսակներ»:











