«Մեկ Հայաստան» կուսակցությունը վարչապետի հրաժարականն այնքան էլ չի ընդունում որպես այս իրավիճակի հանգուցալուծում. Մենք ունենք մեկ պահանջ, որ Նիկոլ Փաշինյանը եւ իր խմբակը գործել են պետական դավաճանություն, նրանք հանդիսանում են Հայաստանի երեքհազարամյա պատմության մեջ աննախադեպ դավաճաններ եւ նրանց հրաժարականը ուղղակի այս պահի դրությամբ այնքան էլ չի բավարարում Հայաստանի ապագայի մեր ունեցած տեսլականի հիմքը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 19-ին, ասուլիսի ժամանակ նշեց «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը:
«Նրանք պետք է անպայման ձերբակալվեն, նրանց նկատմամբ պետք է հարուցվի քրեական հետապնդում, եւ նրանք պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության»,-ասաց նա՝ հավելելով, որ սպառված չի համարում դատախազության միջոցով այդ նպատակին հասնելու գործընթացը. «Չնայած դատախազությունը հեռվացել է իրավունքից եւ դատախազական այսօրվա համակարգը վերածվել է դավաճանական խմբի անդամ: Պետք է հարկադրել, որ նա վերադառնա իրավունքի տիրույթ, եւ իրենց որոշումները կայացնեն ոչ թե իշխանության քաղաքական շհերի նպտակահարմարությամբ, այլ իրավունքի տիրույթում: Երբ դատախազությանը վերադարձնենք իրավունքի տիրույթ, մենք կունենանք եւ պետական դավաճանության հիմքով քրգործի հարուցում, եւ Նիկոլ Փաշինյանի ու նրա հանցակիցնելրի ձերբակալություն եւ կլանավորում»,-ընդգծեց Ղազինյանը:











