Աշխարհում լեգիտիմ իշխանության ձեւավորման միակ ընդունելի տարբերակը ընտրություններն են: Այս մասին, այսօր՝ փետրվարի 19-ին, ասուլիսի ժամանակ նշեց «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը:
«Պատկերացրեք, հավաքվել է 100 հազար մարդ, գնացել են, կառավարական շենքերը վերցրել են, Վազգեն Մանուկյանը նստել է, հրամաններ է արձակում: Այստեղ մենք խնդիր կունենանք աշխարհի հետ եւ ներսում, թե մենք ում ենք ներկայացնում եւ ինչ մանդատով ենք օժտված:
Ասենք, ժողովուրդը գնաց, պետական շենքերը վերցրեց, մեկը գնաց նստեց, ասաց՝ ես եմ վարչապետը: Փաշինյանն էլ ինչ-որ մի բունկերից լայվ է մտնում ու ասում՝ վարչապետը ես եմ: Ոստիկանությունը պառակտվո՞ւմ է, երեւի, չգիտեմ: Բանակը պռակտվո՞ւմ է, երեւի, չգիտեմ: Պետական մարմիններն ո՞ւմ են համարում վարչապետ»,-ասաց նա:
Այս պայմաններում, ըստ Ղազինյանի կամ պետք է գնալ իրավական լուծումների, այսինքն հարուցվքի քրեական գործ Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմակիցների դեմ, նրանց կալանավորվեն, կամ ԱԺ-ում «Իմ քայլը» դաշինքը մյուս ուժերի հետ միասին վերացնում է ռազմական դրությունն ու անվստահություն է հայտնում վարչապետին, կամ ճնշել նրան, որ ինքնակամ հրաժարական տա:
«Եթե ընդդիմության առաջնորդները որոշեն գնալ հակասահմանադրական ճանապարհով, ապա դրա ամբողջ պատասխատավությունը կմնա իրենց վրա: Հետագայում մենք կտանք հնարավորություն յս իշխանությանը լրիվ լեգալ, օրինական հիմքի վրա քրգործ հարուցել»,-ասաց Ղազինյանը՝ հավելելով, որ հիմա հասարակության մեջ գնում է հասունացման գործընթաց, պետք է լինի համազգային կոնսեսնուս, ուժերի կոնսոլիդացիա:











