Եթե գլխավոր շտաբը գործեր Սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունների սահմաններում, ապա մենք հոկտեմբերի 10 օրվա ընթացքում այլեւս չէինք ունենա Նիկոլ Փաշինյան անունով վարչապետ, կունենայինք որեւէ զինվորական մասի նկուղում որպես բանտարկյալ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 19-ին, ասուլիսի ժամանակ նշեց «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը:

«Իրենք դա պարտավոր էին անել, այլապես ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը անձամբ է պատասխանատվություն կրում առնվազն հոկտեմբերի 19-ից հետո տարածքային ու մարդկային կորուստների համար»,-ասաց նա՝ հավելելով, որ երբ ռազմական ղեկավարությունը տեղեկացրել է, որ մի քանի օրվա ռեզերվ կա պատերազմ վարելու, քաղաքական իշխանությունն, ըստ էության անտեսել է դա. «Քաղաքական ղեկավարությունը դեմ է գնում ռազմական ղեկավարության կրծիքին եւ ասում է՝ մինչեւ Ադրբեջանի դրոշի օրը Շուշին չհանձնենք, ոչ մի պայմանագիր չի ստորագրվելու»: