Մենք պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու հետ կապված հարցը քննարկել ենք Էդմոն Մարուքյանի հետ, եւ քաղաքական մեծամասնությունն իր պատրաստակամությունը հայտնել է, մենք ասել ենք, որ ողջունում ենք հանձնաժողով ստեղծելու, ուսումնասիրություններ կատարելու քայլը եւ ակներեւ դարձնելու այն ամենը, ինչ հարցեր է հարուցում, այնքանով, որքանով դա չի առնչվում գաղտնի կամ փակ հատվածին: Այս մասին այսօր՝ փետրվարի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Ինչ վերաբերում է պարիտետային հանձնաժողով ստեղծելուն, ապա ներկա կարգավորումներով մեր Սահմանադրությունը դա թույլ չի տալիս անելու: Մենք պարոն Մարուքյանին առաջարկել ենք այլ տարբերոկ: Առաջարկել ենք, որ քանի որ օրենքն արդեն կարգավորումներ ունի, կարող ենք գնալ այդ տարբերակով: Այսինքն մենք առռաջարկում ենք գործընթացը ծավալել ԱԺ քննիչ հանձնաժողովի տարբերակով: նաեւ առաջարել ենք հանդիպում ունենալ պետաիրավական հանձնաժողովում եւ քննարկում ունենալ իրավաբանների հետ, այդ թվում ԱԺ-ում գործող իրավաբանների, թե արդյոք կարո՞ղ ենք լրացուցիչ կարգավորումներով ուժեղացնել քննիչ հանձնաժողովի մանդատը: Այնքանով, որքանով դա կգոհացնի նաեւ ընդդիմությանը, գնալ  նաեւ այդ քայլերին:

Տեղյակ եմ հանրային ելույթներից, որ ԲՀԿ-ն մի փոքր այլ դիրքորոշում ունի: Իրենք գտնում են, որ միայն այլ իշխանության պրագայում կարող է դա իրականացվել»,-հյտարարեց Մակունցը:

Նա հիշեցրեց, որ պատերազմի հետ կպված արդեն իսկ կան հարուցված քրեական գործեր. «Քննիչ հանձնաժողովի կողմից քննությունները  հնարավոր է, որ խոչընդոտ հանդիսանան, որովհետեւ իրավկան առումով խնդիր է առաջանում, եթե կան արդեն հարուցված քրեական գործեր, լրացուցիչ քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը: Իրավական դաշտում ինչ հնարավոր է, մենք պատրաստ ենք օժանդակել»: