Կարծում եմ՝ թավիշը վերացնելու կոչերը վերաբերում են առաջին հերթին դատական համակարգում որոշակի փոփոխություններին: Այս մասին այսօր՝ փետրվարի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Այստեղ քաղաքացիներն ունեն արդարադատություն իականացնելու պահանջներ: Միաժամանակ, պետք է հասկանանք, թե ինչ է նշանակում՝ թավիշը վերացնել: Ես հույս ունեմ, որ մեր քաղաքացիները նկատի չունեն, որ պետք է օրենքի դաշտից դուրս գալ»,-ասաց նա:

Անդրադառնալով շրջանառության մեջ դրված օրենքի նախագծին, որով քրեականացվելու է զրպարտությունը, որն ուղղված է հանրային ծառայողներին, այդ թվում պատգամավորներին, Մակունցը նկատեց, որ այն ներկայացրել է դատախազությունը, որը դեռ չի հասել Ազգային ժողով. «Նախագիծը դեռ մեր դաշտ չի տեղափոխվել, կսպասենք, թե ինչպիսի քննարկումներ են ծավալվում կառավարությունում»,-ասաց նա: