Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում Ղարաբաղում վերջին պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների աճյունների որոնման աշխատանքները կասեցվել են եղանակային վատ պայմանների պատճառով: Այս մասին փետրվարի 23-ին Հայաստանի Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը:

Ընդ որում, նա համոզմունք հայտնեց, որ եղանակային պայմանների բարելավման դեպքում որոնողական աշխատանքները կվերսկսվեն:

Ի պատասխան հարցին` արդյո՞ք այդ պատճառը նշվել է ադրբեջանական կողմից, նախարարը շտապեց հավաստիացնել լրագրողներին, որ եղանակն իսկապես վատացել է եւ իսկապես դա կարող էր բարդացնել որոնողական աշխատանքները:

Ավելի վաղ Ստեփանակերտը հայտարարել էր, որ Ադրբեջանն առանց պատճառները բացատրելու արգելել է աշխատանքները: