Թաիլանդի վարչապետ Պրեյութ Չան-Օչան մամուլի ասուլիսի ժամանակ նախարարների կաբինետում փոփոխությունների մասին հարցին պատասխանելուց հետո վերցրել է ախտահանող նյութը եւ ցողել լրագրողների վրա: Նրա արարքը ցուցադրվել է կառավարական ալիքի ուղիղ եթերում, հայտնում է BBC-ն:
Նախկինում Չան-Օչան թեթեւ խփել էր լրագրողի գլխին եւ քաշել էր նրա ականջը: Իսկ մեկ այլ անգամ իր ստվարաթղթե ֆիգուրն էր օգտագործել` մամուլի ասուլիսի ժամանակ հարցերին «պատասխանելու» համար:











