Ցանկացած ներքաղաքական գործընթաց ազդում է նաեւ արտաքին քաղաքական գործընթացների վրա, իսկ ամենկարեւոր գոծընթացն այսօր գերիների վերադարձն է: Այս մասին, այսօր՝ մարտի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ՀՀ ներքաղաքական զարգացումները կարող են ազդել գերիների վերադարձի վրա:

«Սա որոշակի լծակ է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը լարելու: Դա Ալիեւի ձեռքին լավ գործիք է, որի միջոցով իրեն հաջողվում է լարել ՀՀ ներքաղաքական վիճակը եւ հայաստանյան որոշ ուժերի կողմից դա դարձնել շահարկման առարկա»,-ասաց նա: