Ալիեւը միջազգային ներդրողներին հրավիրել է ներդրումներ կատարել Ադրբեջանի պատմական տարածք Զանգեզուրում. Այիսնքն թշնամի ղեկավարը մեր սուվերեն տարածքի վերաբերյալ ներդրողների է հրավիրում, դա նույնն է, որ ես Բաքու ներդրողներ հրավիրեմ, եւ Հայաստանից նորմալ արձանագաք չկա: Այս մասին, այսօր՝ մարտի 17-ին, ԱԺ-ում լրգրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամվոր Էդմոն Մարուքյանը:
Հարցին, թե ինքն էլ է՞ դերասան Հովհաննես Ազոյանի օրինակով Ալիեւի դեմքին խաղաղություն է տեսնում, Մարուքյանը պատասխանեց. «Ես Ալիեւի դեմքին խաղաղություն չեմ տեսնում: Ես Ալիեւի դեմքին տեսնում եմ մեր ռազմագերիների, այդ թվում՝ կանանց, դեմքերն ու նրանց ամենօրյա տանջանքները: Ալիեւի դեմքին ես տեսնում եմ գլխատված զինվորներին, հայատյացության ամենավերջին աստիճանի տրամադրվածությունը ընդհանրապես հայության նկատմամբ: Բնականաբար Ալիեւը խաղաղասեր չէ ու չի եղել, նա խաղաղասեր կդառնա, եթե Հայաստանն իր ներքին խնդիրները լուծի, համախմբվի ու պարտադրի խաղաղությունը»:
Մարուքյանի խոսքով, եթե Ալիեւի դեմքին ինչ-որ մեկը խաղաղություն է տեսնում, դա իր խնդիրն է:











