Նիկոլ Փաշինյանն ինքը պետք է որոշի՝ երկրից գնալ, թե չգնալ, ես չեմ կարող դա որոշել, ես ընդհանրապես չեմ կարծում, որ որեւէ քաղաքացու պետք է ասենք՝ երկրից գնա: Այս մասին, այսօր՝ մարտի 17-ին, ԱԺ-ում լրգրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամվոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նխագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, թե Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա եւ անվտանգության երաշխիքներով ապաստան ստանա արտերկրում:

«Անվտանգության նկատառումներով է դա ասվել, ես կարծում եմ, որ դեռ Փաշինյանը շանս ունի առանց նման ծայրահեղ մեթոդների գնալ քաղաքական լուծումների»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք իր կարծիքով չպետք է քրեական պատասխանատվության ենթարկվի Նիկոլ Փաշինյանը, նա պատասխանեց. «Քրեական պատասխանատվության իմ կարծիքով չեն ենթարկվում: Եթե իմ կարծիքով լինի, կարող է մի 100 հոգի դատվի: Քրեական պատասխանտվության ենթարկվում են փաստերով, հարուցված քրեական գործով, անաչառ եւ օյեկտիվ, բազմակողմանի քննության արդյունքում, մեղադրական դատավճռի ուժի մեջ մտնելուց հետո: