Մենք պատրաստվում ենք այս տարի սեպտեմբերից փոխել ուսուցիչների վճարման, աշխատավարձի համակարգը: Այս մասին այսօր՝ մարտի 17-ին, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում ընթացիկ և առաջիկա ծրագրերի քննարկման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հաջողությամբ ատեստավորում անցած, այսինքն՝ մասնագիտական որակավորումը հաստատած, վերահաստատած ուսուցիչների աշխատավարձը 30-50 տոկոսով սկզբնական շրջանում կբարձրանա: Եվ հետագայում ես համոզված եմ, որ այս համակարգի առավել հղկման արդյունքում այս գործընթացում կունենանք լրջագույն հաջողություններ այս եռանկյունու մեջ՝ հանրակրթության չափորոշիչ, առարկայական չափորոշիչ և ուսուցիչների ատեստավորման համակարգ»,-ասել է նա:











