Մեկ կին է զոհվել, եւս հինգ քաղաքացի վիրավորվել է Վանկուվերի արվարձանում՝ առեւտրի կենտրոնի հարեւանությամբ գտնվող հանրային գրադարանում, դանակով հարձակման հետեւանքով. ոստիկանությունը հայտարարել է, որ բերման է ենթարկել միակ կասկածյալին, հաղորդում է Reuters-ը:

Հարձակումը տեղի է ունեցել վաղ առավոտյան, եւ հետաքննիչները բաժին են հրավիրել ականատեսներին, հատկապես, նրանց, ովքեր տեսաձայնագրում էին:

Զոհերի մասին մանրամասներ չեն ներկայացվել:

Նշվում է, որ կասկածյալը վիրավորել է ինքն իրեն դանակով նախքան բերման ենթարկվելը:

Կասկածյալի վիճակի մասին չի հաղորդվում: Հայտնի է, որ նա ունի դատվածություն:

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ցավակցել է ողբերգության կապակցությամբ: