Դաշնակցության անդամները բողոքի ակցիա են իրկանացնում ՀՀ Անվտանգության խորհրդի շենքի դիմաց:
ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ Անվտանգության խորհդուրդն իր քարտուղարով դարձել է Հայաստանում Թուրքիայի դեսպանատուն. «Իսկ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը այլեւս հանգիստ կարող է ասել, որ ՀՀ-ում Թուրքիայի դեսպանն է»:
Նշենք, որ օրերս ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը իր հարցազրույցներից մեկում հարցին, թե արդյոք Հայաստանը Թուրքիային համարու՞մ է թշնամի պետություն, ասել էր, որ հայաստանի մոտեցումներում պետք է որոշակի շտկումներ լինեն:











