Հայկազը, կամ մյուս զոհված տղաները իրականում այս մեդալների, այս պարգեւատրումների կարիքը չունեն, այս արարողությունները մեզ են պետք` ողջերիս, որպեսզի կարողանանք ապացուցենք, հասկանանք եւ գնահատենք այն մարդկանց, ովքեր իրենց կյանքի գնով պահպանեցին մեր հայրենիքը եւ հետագա սերունդներին կարողանանք դաստիրակաել հենց իրենց օրինակով: Այս մասին այսօր` ապրիլի 3-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողներին ասաց «Համալսարանը զոհվածների ընտանիքների կողքին» նախաձեռնության ղեկավար Վահագն Վարագյանը:
«Այսպիսի արարողությունները մեր հասարակությանը արթնացնելու ճիշտ ուղղորդելու եւ դաստիարակելու համար է»,-ասաց նա:
Նա նշեց, որ ԵՊՀ-ն այս պատերազմում մեծ կորուստներ է ունեցել, ունենք 60-ից ավել նահատակներ եւ անհետ կորածներ:
Լրագրողի դիտարկմանը, թե իշխանությունները պարտության մեջ մեղադրում են բանակին, եւ արդյոք այդպիսի միջոցառումներով փորձում են ապացուցել, որ բանակը, զինվորը կռվել է:
«Շատ դժվար է Եռաբլուրում խոսել դավաճանների մասին, որոնք դավաճանեցին բանակին: Ես մի բան կարող եմ հստակ ասել, մեր բանակը ինչքան հնարավոր է կռվել է, եւ իրենց կյանքի գնով պաշտպանել են մեր հայրենիքը»,-ասաց նա:
Նա նաեւ հավելեց, որ ապրիլյան պատերազմում մենք հաղթել ենք, սակայն դասեր չենք քաղել, որի պատճառով եղավ այս վերջին պատերազմ, սակայն պետք է ուժ հավաքել եւ նորանոր հաղթանակների գնալ:











