Մարտի 31-ին, կեսգիշերին մոտ, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները գիշերային շրջագայության էին Մաշտոցի պողոտայում։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանները նկատում են երկու տղամարդու, որոնց վարքը կասկածելի էր։ Փողոցով քայլելիս տղամարդիկ բացում են կայանված «Մերսեդեսի» դուռը, սրահում ինչ-որ բան փնտրում, ապա փորձում հեռանալ։ Մի քանի քայլ՝ ու բռնվում են և, գողության փորձի կասկածանքով, բերման ենթարկվում բաժին։

Բաժնում պարզվեց նրանց ինքնությունը՝ մայրաքաղաքի 22 և 27 տարեկան բնակիչներ են։ Ճշտվեց նաև տուժողի ինքնությունը։ Նա հանցագործության մասին հողորդում է ներկայացրել։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Երիտասարդները ձերբակալվել են։