Մոսկվայում քիչ առաջ մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանը։

Ավելի վաղ Մանե Գեւորգյանն ասել էր, որ երկու երկրների ղեկավարները քննարկելու են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող հարցեր, մասնավորապես՝ առեւտրատնտեսական կապեր, էներգետիկա, անվտանգություն, ռազմավարական ներդրումներ, առողջապահություն:

Վարչապետի եւ ՌԴ նախագահի հանդիպման օրակարգը ներառում է նաեւ հարցեր, որոնք վերաբերում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում ամրագրված դրույթների կատարմանը, դրանց ընթացքին, հումանիտար բնույթի խնդիրներին։

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Մոսկվայում է. օրակարգում են նաեւ եռակողմ հայտարարությանը վերաբերող հարցերը 

Քիչ առաջ մեկնարկեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Стартовала встреча...

Опубликовано Mané Gevorgyan Среда, 7 апреля 2021 г.