Ապրիլի 6-ին ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացվել, որ Մասիս քաղաքի 1-ին փողոցի տներից մեկի 51-ամյա բնակիչը անասնագոմում մեծ քանակությամբ թմրանյութ է պահում և այդ պահին էլ զբաղված է թմրամիջոց պատրաստելով:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած ոստիկանները անասնագոմում հայտնաբերեցին առանձնապես խոշոր չափի՝ մոտ 760 գ կանեփի չորացված ճյուղեր և ծխախոտի երկու տուփ՝ կանեփի չորացված, մանրացված զանգվածով:

Ըստ 51-ամյա տղամարդու` հայտնաբերվածը պատրաստել էր վայրաճ կանեփի թփերից՝ իր օգտագործման համար:

Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: