Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ ապրիլի 7–ին,  ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթին:

Ինչպես NEWS.аm–ին փոխանցեցին նախագահի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկա օրակարգին, այդ թվում՝ տնտեսական և, մասնավորապես, տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարներին:

Մտքեր են փոխանակվել նաև միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ: