Ապրիլի 6-ին, կեսգիշերն անց, Արտաշատ քաղաքի Արազու փողոցում հրավառություն էր եղել։ Այդ մասին ոստիկանության Արտաշատի բաժնում ահազանգ էր ստացվել։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը Արազու փողոցում հայտնաբերել էր հրագործական առարկա։ Բաժնի համայնքային ոստիկանների միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հրավառությունը իրականացրել է նույն փողոցի բնակչուհիներից մեկը՝ դստեր ծննդյան օրվա կապակցությամբ։ Նա ենթարկվել է վարչական պատասխանատվության։

Ապրիլի 8-ին Երեւանում ՃՈ ուժեղացված ծառայության արդյունքները. հատուկ տարածք է տեղափոխվել 9 մեքենա

Բոլոր խախտումների փաստերով կազմվել են արձանագրություններ...

Ապրիլի 8-ին ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի ծառայողները մայրաքաղաքում իրականացրին ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների մի շարք խախտումներ։ Մասնավորապես, պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 9 տրանսպորտային միջոց։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հայտնաբերվեց հետախուզման մեջ գտնվող՝ 4, փոխարինված համարանիշերով՝ 2, առանց փաստաթղթերի՝ 3, առանց ԱՊՊԱ պայմանագրի շահագործվող՝ 7 մեքենա։ Հայտնաբերվեց 1 տրանսպորտային միջոց, որի վրա տեղադրված էր ստանդարտին չհամապատասխանող լուսային սարքավորում։

Բոլոր խախտումների փաստերով կազմվել են արձանագրություններ։ Վարորդներին հորդորում ենք խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։