Խոսքը բացառապես քաղաքական հետապնդման մասին է. այս քրգործը հարուցվել է 2020-ի ապրիլի 16-ին եւ փաստացի ունենք մի իրավիճակ, որ Արմեն գեւերգյանի նկատմամբ մեղադրանք առաջւադրվեց միայն այն բանից հետո, երբ հայտարարվեց, որ պարոն Գեւերգյանը ստանձնելու է «Հայաստան» դաշինքի շտաբի պետի պարտականությունները: Այս մասին, այսօր՝ մայիսի 20-ին, ՀՔԾ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց նախկին փոխվարչապետ Արմեն Գեւերգյանի պաշտպաններից Միհրան Պողոսյանը:
«Մենք մեղադրանքին ծանոթացանք եւ կարող ենք ասել, որ այս չարաբաստիկկ մեղադրանքը որեւէ աղերս չունի ւիրականության հետ: Այն սկզբից մինչեւ վերջ իր մեջ պարունակում է քաղաքական երանգներ: Այս գործով 2020-ի ապրիլից կատարվել են բազմաթիվ ապօրինություններ, որոնցցի մեկն այն է, որ այդ գործով որեւէ մեկը չուներ կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակ, թե Արմեն Գեւորգյանի, թե նրա բարեկամների ամբողջ գույքի վրա դրված էր կալանք: Միայն այն հանգամանքը, որ որեւէ մեկը չի ունեցել նման կարգավիճակ, իսկ օրենքը ուղղակի պահանջում է, որ նշված հարկադրանքի միջոցը կարող է կիրառվել միայն այդ կարգավիճակն ունեցող անձանց նկատմամբ, բոլոր դատարանները հաստատել են այդ որոշման ապօրինի լինելու հանգամանքը:
Երբ այդ դատակլան ակտերը մտել են ուժի մեջ, հենց ինքը՝ ՀՔԾ-ն, որոշում է կայացրել իրավունքի խախտումը վերացնելու մասին»,-ասաց պաշտպանը:
Նա նկատեց, որ դատարանի որոշումից հետո ՀՔԾ-ն նույնիսկ վճռաբեկ բողոք չի տարել. «Այսինքն իրենք էլ են շատ լավ հասկանում, որ այն ինչ իրենք կատարում են, ապօրինի է: Ներկա պահին գույքի վրա կալանք դրված չի, քանի որ կա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ: Մենք կարող ենք ենթադրել, որ արդեն մեղադրանք առաջադրվելուց հետո արդեն այլ հարկադրանքի միջոցներ պարոն Գեւորգյանի նկատմամբ կկիրառվեն, ինչու չէ, նաեւ կրկին գույքի վրա արգելանք կդրվի, որը կրկին կլինի ապօրինի: Մենք այս գործի հետ կապված յուրաքանչյուր փաստաթուղթ բողոքարկելու ենք եւ իրենց գլուխը բառիս բուն իմաստով դնելու են ցավի տակ»,-ասաց նա:
Պաշտպանը հստակեցրեց, որ Արմեն Գեւորգյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի հատկանիշներով (փողերի լվացում):
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ ՀՔԾ հաղորդագրության Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով` շուրջ 5 միլիարդ ՀՀ դրամի` հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար:











