Կառավարության նիստից հետո այսօր` մայիսի 20-ին, լրագրողների հետ զրույցում  իր պահվածքով «աչքի ընկավ» մեկ այլ պաշտոնյա` Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը:

Լրագրողի հարցին, թե շրջանառվող սկանդալային փաստաթղթում նաեւ Քյարքին (Տիգրանաշեն) է ներառված, մարզպետը լրագրողին հակադարձեց. «Աչքիդ է երեւում», լրագրողը նրան պատասխանեց, որ իր աչքին չի երեւում, այլ Նիկոլ Փաշինյանն է ասում, մարզպետն ասաց, որ Փաշինյանը նման բան չի ասել:

Լրագրողը շարունակեց, ասելով, որ եթե պարզվի նման բան կա, ինչ կանի մարզպետը, Թեւոնյանը պատասխանեց. «Քեզ կտանեմ ընդե»:

Հիշեցնենք, որ դեռ երեկվանից Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գաղտնազերծել էր մի փաստաթուղթ ըստ որի Տավուշի մարզի 5 գյուղերը և Արարատի մարզի մեկ գյուղը (Տիգրանաշեն) հանձնվելու է Ադրբեջանին, նաեւ ստեղծվելու է հանձնաժողով Հայաստանի և Ադրբեջանի նոր ու վերջնական դեմարկացիայի համար։

Երեկ ավարտվել է նոր հայտարարության փաստաթղթի ձևակերպման աշխատանքը, այն կհրապարակվի առաջիկայում. Միքայել Մինասյան