Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ մայիսի 14-ին քրեակատարողական հիմնարկ տեսակցության եկած Բամբակաշատ գյուղի 49-ամյա մի բնակիչ պատրաստվում է թմրամիջոց փոխանցել կալանավորներից մեկին։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ կասկածվողը քրեակատարողական հիմնարկից բերման ենթարկվեց ոստիկանության Արմավիրի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին տրամադոլի դեղահաբեր և հերոին։

Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ։

49-ամյա տղամարդու տանը կատարված խուզարկությամբ հայտնաբերվեց տրամադոլի ևս 12 դեղահաբ։ Ըստ նախնական տվյալների՝ հաբերը նրա քույրն էր Ֆրանսիայից ուղարկել։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։