Դուք ասում եք, թե արդյոք ճիշտ չէ ընտրություններից հետո բանակցել որեւէ փաստաթղթի շուրջ. Այսինքն դուք ենթադրում եք մի տարբերակ, որտեղ առնվազն մեկ ամիս ադրբեջանական զորքերի ներկայացուցիչները մնում են ՀՀ տարածքում: Այս մասին, այսօր՝ մայիսի 20-ին, ԱԺ աչրտահերթ նիստում դիմելով ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, հարց ուղղեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

Նա նաեւ հավելեց. «Արդյոք դուք ենթադրում եք, որ այս հարցի հետ կապված գործողություններ չանելը կարող է եւս որոշ տեղերում նմանդ եպքեր լինեն: Եվ երրորդ, օրինակ, դուք գիտե՞ք, որ Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ դելիմիտացիայի պրոցեսը տեւում է արդեն 26 տարի եւ ավարտին: Դուք սա հաշվի առե՞լ եք»:

Ի պատասխան Էդմոն Մարուքյանն ասաց. «Ադրբեջանն ու Վրաստանը փոխադարձաբար իրար երկրների տարածքներ չեն ներխուժում զորքերով եւ պնդում, որ դա իրենցն է: Հաջորդը, մենք եկել ենք այստեղ, որ իշխանությունը բացատրություն տա, թե ինչ են անում: Մենք ժողովրդի բարձրացրած ձայնը հասցրել ենք ԱԺ:

Ասում ենք՝ բա զորքերը մնան էդտե՞ղ: Ոչ: Բայց մեզ էստեղ վարչապետի պաշտոնակատարի կողմից զեկուցվել է, որ Հայաստանը չի հանդուրժելու, որ նրանք էնտեղ մնան: Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին, դիմել է ՌԴ-ին: ՊՆ-ն էլ հայտարարել է, որ եթե ողջամիտ ժամկետներում դուրս չգհան, ուժ ենք կիրաելու: Հիմա դուք եկել, ասում ենք՝ ուզում եք, որ զորքն էնտեղ մնա՞: Հիմա զորքը էնտեղ մնալու ու սա ինչ կապ ունեն: Եթե կապ ունեն՝ հիմնավորեք: բացատրեք, թե ո՞նց եղավ, որ կապվեցին իրար հետ: Ես չունեմ տեղեկություններ, որ զորքի դուրս գալը կապված է այս փաստաթղթի հետ: Ես ունեմ տեղեկություններ, որ հայկական կողմն ասում է՝ թող զորքը դուրս գա, նոր բոլոր հարցերը կարող ենք քննարկել»: