Հայաստանի Ազգային ժողովն արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում ընդգրկված է 18 հարց:
Դրանց շարքում են, մասնավորապես, ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին եւ ՀՀ հաշվեքննիչ պալատի 2020 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը լսելու հարցերը:
Օրակարգում ընդգրկված հարցերից 8-ը քննարկվելու են երկրորդ ընթերցմամբ:











