Վերջին 2 շաբաթվա ընթացքում ամարյա բոլոր միջազգային ֆինանսական կազմակերպությունները, ՀՀ ԿԲ-ն ու կառավարությունը ճշգրտել են տարեկան տնտեսական աճի վերաբերյալ կանխատեսումները՝ էապես բարձրացնելով այն: Այս մասին, այսօր՝ հուլիսի 1-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը:
«Սա շատ լավ նշան է եւ պետք է բիզնեսը հասկանա եւ ընդլայնի իր ներդրումները, գործունեությունը: Կարծում եմ՝ 6 տոկոս տնտեսական աճի կանխատեսումն էլի պահպանողական է: Մենք գնում ենք այն ճանապարհով, որն իմ մտքում կար: Տարին երկնիշ տնտեսական աճի մակարդակով փակելու միտքը եւ պլանը մնում է ուժի մեջ»,-ասաց նա:











