Սահմանադրական դատարան դիմած քաղաքական ուժերի ներկայացուցիչները հանդես կգան եզրափակիչ խոսքով:
Եզրափակիչ խոսքի համար հատակցվում է 30 րոպե: Բարձրագույն դատարանն ավելի վաղ լսել է կողմերի դիմումները, պատասխանողների եւ երրորդ կողմի ելույթները, հարցեր ուղղել կողմերին եւ լսել պատասխանները, միջնորդությունների մասով որոշումներ ընդունել:
Նիստի վերջին մասը տեղի է ունեցել երեկ երեկոյան փակ ռեժիմով:
Հիշեցնենք, որ ՍԴ են դիմել երկու դաշինք եւ երկու կուսակցություն՝ «Հայաստան» եւ «Պատվի ունեմ» դաշինքները, «Զարթոնք» եւ «Հայոց հայրենքի» կուսակցությունները: Յուրաքանչյուր ուժ ներկայացրել է իր դիմումը, սակայն նրանց համար ընդհանուրը արտահերթ ընտրությունների արդյունքներով ԿԸՀ որոշումն է: Որպես պատասխանողներ հանդես են գալիս ԿԸՀ-ն, դատախազության հարակից պատասխանողը, ոստիկանությունն ու հեռուստառադիոհանձնաժողովը: Երրորդ կողմը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է:











