ՀՀ ԱԺ պատգամավորները հուլիսի 15-ի արտահերթ նիստում հարգել են սահմանին զոհված զինծառայողի հիշատակը։
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին, ժամը 10.30-ի սահմաններում ադրբեջանական կողմի կրակոցից վիրավորվել էր պայմանագրային զինծառայող Սամվել Ալավերդյանը։ Նա մահացել էր հիվանդանոցի ճանապարհին։
Նշենք, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները փորձել էին ինժեներական աշխատանքներ իրականացնել սահմանին գտնվող իրենց դիրքերը Երասխի ուղղությամբ առաջ տանելու համար։ Հայկական կողմը մի շարք միջոցներ է ձեռնարկել՝ հակառակորդին ստիպելու համար դադարեցնել աշխատանքները։ Այնուհետեւ ադրբեջանցի զինվորականները թիրախային կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ։











