Հայաստանում պատվաստանյութի երկրորդ բաղադրիչն ստանալու համար օտարերկրացիները պետք է երկրում գտնվեն 10 օր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հուլիսի 15-ին ասաց Հայաստանի առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։
Օտարերկրացիների համար պատվաստանյութի անվճար հասանելիությունը, նրա խոսքով, տեղավորվում է հումանիզմի տրամաբանության մեջ, ինչպես նաեւ հետապնդում է հակահամաճարակաբանական նպատակ՝ հաշվի առնելով, որ կորոնավիրուսը քաղաքացու որեւէ կարգավիճակ չի ընդունում։ «Հաշվի առնելով պատվաստման հանդեպ հետաքրքրությունը՝ Հայաստանի կառավարությունը կորոշի՝ պատվաստումը դարձնել վճարովի՞, թե՞ բարձրացնել երկրի զբոսաշրջային իմիջը՝ այդ նորմն անփոփոխ թողնելով։ Այն բանից, թե որքան պատվաստանյութ կունենանք, կախված է այն, թե որքան օտարերկրյա քաղաքացի ենք մենք պատրաստ պատվաստել։ Անհրաժեշտության դեպքում կմտցվեն կամ կհանվեն սահմանափակումներ։ Կիրականացվի ճկուն քաղաքականություն, որպեսզի մեր քաղաքացիները չբախվեն պատվաստանյութի անբավարարության հետ։ Շատ բան կախված է նաեւ նոր խմբաքանակի մատակարարման մասին տեղեկատվությունից։ Ինչ վերաբերում է հերթերին, ապա մենք պատրաստվում ենք կազմակերպել պատվաստումը համապատասխան սարքերի տեղադրման ճանապարհով»,- ավելացրեց նա։
Պաշտոնյան նկատեց. տուրիզմի այս կամ այն ուղղությունը զարգացնելու համար այն պետք է որակյալ եւ հասանելի լինի, առաջին հերթին, այդ երկրի քաղաքացիների համար։ «Դա վերաբերում է նաեւ բժշկական տուրիզմին։ Եվ Հայաստանում կան նման ուղղություններ՝ այդ նույն պլաստիկ վիրաբուժությունը»,- ամփոփեց նա։











