Չարենցավանի թիվ 3 դպրոցում արդեն 3 տարի է գործում է ամերիկյան գրադարանը, որն հիմնվել է ամերիկաբնակ, ծննդով չարենցավանցի Խալաֆյանների ընտանիքը։ Գաղափարի հեղինակը Նորայր Խալաֆյանն է, ով հերթական անգամ հայրենիքից վերադառնալու ճանապարհին առաջարկել է իր հայրիկին, Չարենցավանում անգլերենի իմացության մրցույթ անցկացնել, իսկ հաղթող մասնակցի դպրոցում հիմնել ամերիկյան անկյուն։
2018 թվականին որոշում կայացվեց մրցույթն անցկացնել 2 տարին մեկ անգամ։
Այս անգամ հաղթանակը շնորհվեց Չարենցավանի թիվ 2 դպրոցի սանին, ում դպրոցում էլ բացվեց գրադարանը, փոխանցվեց Ադամ Շիֆից ուղարկված դրոշը, որն արդեն դարձել է հայ-ամերիկյան բարեկամության սիմվոլ։
Հայրը` Համլետ Խալաֆյանը, նշեց որ այս ամենը կլինի շարունակական, և վստահ է, որ կգրանցի մեծ արդյունքներ։











