Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախկին իշխանության տարիներին միշտ քննադատում էր, որ այս կամ այն մարդուն պաշտոն տալու համար հանձնաժողով էին ստեղծում, հաստիքներ էին ստեղծում, կառույցներ էին բացում, իսկ հիմա գալով իշխանության ինքը կատարում է նույն քայլը, ինչը ժամանակին ինքը քննադատում էր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղտեխնոլորգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով նրան, որ իշխող ուժը խորհրդարանում լրացուցիչ հանձնաժողով ստեղծեց՝ առանձնացնելով առողջապահության եւ սոցիալական ոլորտները:

«Հաշվի առնելով, որ իշխող ուժի խմբակցությունում կան սորոսականներ, որոնց ցանկությունը պետք է բավարարվի, հակառակ դեպքում նրանք կարող են վարչապետին փաստի առջեւ կանգնեցնել եւ մի 15 հոգով դուրս գալ խմբակցությունից, վարչապետը ստիպված է հաշվի առնել նրանց կարծիքը, բաժանել հանձնաժողովները, որպեսզի սորոսականներից մեկին նշանակի այդ հանձնաժողովի նախագահ»,-ասա ցնա:

Անդրադառնալով խորհրդարանում առկա մթնոլորտին, եւ հարցին, թե արդյոք նման մթնոլորոտւմ ԱԺ-ն կարող է պաշտպնել հանրության շահերը, Բադալյանն ասաց. «Խորհրդարանը չէ, որ պետք է պաշտպանի հանրության շահերը: Քանի որ մեզ մոտ դե յուրե խորհրդարանական համակարգ է, բայց դե ֆատո վարչապետի անձնիշխանական համակարգ է, անկախ նրանից խորհրդարանում իրար կքննադատեն, թե ոչ, բոլոր հարցերը լուծում է վարչապետը:

Հայաստանի Սահմանադրությունը փայլուն է աշխատում գործող վարչապետի շահերը սպասարկելու համար, բայց չի աշխատում որպես խորհրդարանական երկիր: ՀՀԿ-ականները, որ գրում էին այդ Սահմանադրությունը, նրանք շատ լավ հասկանում էին, որ դա խորհրդարանական կառավարմամբ երկրի Սահմանադրություն չէ:

Հայաստանի խորհրդարանը չի դառնալու եվրոպական երկրների խորհրդարանների նման, որտեղ բովանդակային քննարկումներ են լինում: Մեզ մոտ եթե իշխող քաղաքական թիմը չունի որեւէ բովանդակություն, որի միակ գաղափարը վարչապետի իշխանությունը պահպանելը, բնականաբար, դա չի կարող լինել եվրոպական երկրների պես խորհրդարան, որտեղ քաղաքական ուժերն ունեն գաղափասրախոսություններ, ունեն իզմ-եր»,-ասաց նա: