Այդ տրամաբանության մեջ այն է, որ բենզինը գողացել են, տղայական չի, մի ասա, որ բենզինը գողացել են, սա տարան, դե լավ դու գործ տվող չես. այ տենց արեցիք, Արցախն այ տենց հանձնվեց, էն մասը, որ գրավել են, էդ տրամաբանության մեջ հանձնվեց։  Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին, ԱԺ-ում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Կարծում եմ՝ Արեգնազ Մանուկյանը կարող է իր խմբակցության գործընկերներից շատ լավ օրինակ վերցնել, որովհետեւ մենք ունենք այստեղ գործընկերներ, որոնք բավականին փաստարկված եւ սիրուն ելույթներ են ունենում, կարեւոր հարցեր են բարձրացնում։ Պարտադիր չէ աչքի ընկնելու համար շեշտել էս ինչը սոված էր, Ալենը չէր սոված, սոված էին այն բանակի զինվորները, որոնց թիվը հազարների է հասնում»,- նշեց նա։

Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթին՝ Սիմոնյանն ասաց. «Այդ տրամաբանության մեջ այն է, որ բենզինը գողացել են, տղայական չի, մի ասա, որ բենզինը գողացել են, սա տարան, դե լավ դու գործ տվող չես։ Այ տենց արեցիք, Արցախն այ տենց հանձնվեց, էն մասը, որ գրավել են, էդ տրամաբանության մեջ հանձնվեց»։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանի ելույթին անդրադառնալով էլ Ալեն Սիմոնյանն ասաց. «Վարդեւանյանը, որ ասում է՝ «Մարտի 1-ին» հող չի հանձնվել, գիտեք հողը երբ է հանձնվել, երբ զորքը Ղարաբաղից բերվում էր Երեւան, որ մարդ գնդակահարեն, երբ Արցախը բանակցային պրոցեսից դուրս էին թողում։ Դրա համար ՀՀ քաղաքացիները քվեարկեցին այս ուժին»։