Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանի դեմ մահափորձ է կատարվել, դիմակավորված անձինք ներխուժել են նրա բնակարան եւ դանակի 11 հարված հասցրել: Այս մասին Երեւանի ավագանու խորհրդի արտահերթ նիստի ժամանակ ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Նա հավելեց, որ Անտոնյանի դեմ մահափորձը կապված է նրա գործունեության հետ, քանի որ Անտոնյանը միշտ ղեկավարվել է քաղաքի շահերով:

«Բարեբախտաբար, Անտոյանը ողջ է մնացել, նրան տեղափոխել են պալատ, դրական դինամիկա է նկատվում: Շնորհակալություն բժիշկներին իրենց աշխատանքի համար: Իրավապահներից ադեկվատ գործողություններ եմ ակնկալում: Կարող եմ ասել, որ հարձակում գործած անձինք ոչնչի չեն կարող հասնել»,-նշեց Մարությանը: