Իշխանական թեւի որոշ ներկայացուցիչներ մազոխիզմով են տառապում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին, ԱԺ ամբիոնից դիմելով ՔՊ–ական Վահագն Ալեքսանյանին, ասաց «Պատվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

«Պարոն Ալեքսանյան, մեղմ ասած՝ Դուք գերագնահատում եք Ձեր դերը Հայաստանի հասարակական–քաղաքական կյանքում, որովհետեւ 2012թ.–ից ես Հանրապետական եմ, բայց պարզվեց որ Դուք մեր իշխանության թիվ մեկ քննադատողներից եք, սակայն, Ձեր մասին առաջին անգամ լսել եմ 2018–ին։ Նաեւ ոչ թե գերագնահատում եք Ձեզ, այլեւ ստում եք, որովհետեւ Դուք արտերկրում եք եղել, երբ Ձեր ֆակուլտետի դեկանը դեկան է նշանակվել։ Չգիտեմ, թե  Ձեզ հետ ոնց պետք է խոսակցություն ունենար, ու ինքն ասաց, որ նման խոսակցություն Ձեզ հետ երբեւէ չի ունեցել։  Ձեր դիպլոմային աշխատանքը պաշտպանել եք մինիմալ միավորով, այն էլ ոնց որ թե կարգի որոշակի խնդիր կար, որովհետեւ ժամկետները ուշացրել էիք, դրա համար էլ ասում եմ՝ մազոխիզմի խնդիր կա, մի ստիպեք, որ խոսեմ»,– ասաց  Հայկ Մամիջանյանը։

Նշենք, որ ավելի վաղ, ՔՊ–ից Վահագն Ալեքսանյանը դիմելով Հայկ Մամիջանյանին ասել էր, ո 18 տարեկանում  ինքը համագործակցել է ԲՀԿ–ի հետ կապ ունեցող ՀԿ–ի հետ, եւ դրանից առաջ, այդ ժամանակ, եւ դրանից հետո եղել է ՀՀԿ–ի ակտիվ քննադատներից։ 

«Երեւի այդ պատճառով էր, որ «Հայաստան» դաշինքի ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու՝ իմ ֆակուլտետի դեկանն ինձ պարբերաբար կանչում էր իր սենյակ եւ հարցնում՝ էդ մեր նախագահի մասին ինչի՞ ես էդքան բան գրում, բա չես մտածո՞ւմ, որ առաջադիմությանդ վրա կազդի»,– ասել էր Ալեքսանյանը։