Վիգեն Սարգսյան վերադարձի՛ր տուն, որովհետեւ քո 1000 դրամների ծրագիրը ոնց որ թե նկարագրվեց, որ քո գրպանից է դրվում, այլ ոչ թե մեր ժողովրդի հավաքած ամենամսյա գումարների շնորհիվ։ Միքայել Հարությունյան տու՛ն վերադարձեք։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին, ԱԺ-ում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանի ելույթին։

«Պետք է գան, որ լինեն ՀՀ-ում, որովհետեւ նրանք զբաղեցրել են այնպիսի պաշտոններ, որոնք տնօրինում են շատ մեծ գաղտնիքների եւ գաղտնիության ժամանակաշրջանն ավարտված չէ։ Նախարարներն օտարության մեջ պետք է չլինեն»,-ասաց պատգամավորը։

Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի այն խոսքին, որ օր առաջ պետք էր կանգնեցնել պատերազմը՝ Քոչարյանն արձագանքեց.

«ԳՇ-ի եւ ՊՆ-ի խնդիրը ոչ թե օր առաջ մարտերը կանգնեցնելն է, պետք է ԳՇ-ն կառավարեր գործողությունները։ Ունեցել ենք ավելի ծանր պահել, բայց հաղթահարել ենք, որովհետեւ խնդիր չի դրվել մեր զինվորականության կողմից՝ կանգնեք, էլ չենք կարողանում կռվել, որովհետեւ սպառազինությունը ավարտվում է։ Մի օրվա սպառազինություն ենք ունեցել, մարդիկ գնացել են նույնիսկ հարեւան երկիր, հետ են եկել՝ մի բուռ փամփուշտի համար։ Գերտերություններ ուզեցին կանգնեցնել, կանգնեցրի՞ն, որովհետեւ հակառակորդն իր առավելությունները ֆիքսել էր՝ թե սպառազինության, թե նաեւ իր հաջողությունն էր բռնացրել եւ շարունակում էր»։