Օգոստոսի 10-ին եւ 11-ին ՃՈ ճանապարհապարեկային ծառայության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները Արարատի մարզում իրականացրին ուժեղացված ծառայություն։ Այս մասին  NEWS.am-ը տեղեկանում է Ոստիկանության լրատվության ծառայությունից։

Օգոստոսի 11-ի ուժեղացված ծառայությանը ներգրավված էին նաեւ ՃՈ ուղեկցող սպայական վաշտի ծառայողները։

Պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել  31 մեքենա։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարած՝ 6, վարորդական իրավունքի վկայական չունեցող՝ 8 վարորդ, այդ թվում՝ 4-ը անչափահաս, որոնց տրանսպորտային միջոց վստահած անձինք ենթարկվել են վարչական պատասխանատվության։ Հայտնաբերվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի շահագործվող՝ 29, թաղանթապատված դիմապակիով՝ 9, առանց համարանիշերի՝ 2, համարանիշերը ոչ սահմանված տեղում փակցված՝ 2, հետախուզման մեջ գտնվող՝ 4 տրանսպորտային միջոց։ Երկօրյա ուժեղացված ծառայության արդյունքում կազմվել է շուրջ 100 արձանագրություն։ Նմանօրինակ միջոցառումները պարբերական են։