Օգոստոսի 10-ից մեկնարկել է «Կանեփ-կակաչ-2021» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որի նպատակն է Հայաստանում  շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող, վայրաճ բույսերի հայտնաբերումն ու այրման միջոցով ոչնչացումը, ինչպես եւ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքերի  կանխումը, հայտնաբերումը եւ բացահայտումը:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանությունից, օգոստոսի 17-ից 18-ը հայտնաբերվել եւ այրման միջոցով ոչնչացվել է 2768 կգ վայրաճ կանեփի զանգված:

Տնամերձ 7 հողամասից հայտնաբերվել է կանեփի 93 բույս: Ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է  մեկ կիլոգրամից ավելի մարիխուանա եւ մեթադոնի 2 հաբ:

Իրականացված բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել են նաեւ ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։  Հայտնաբերվել է  7 հետախուզվող: Օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է: