Ոստիկանությունը Բաղրամյան պողոտայում՝ Սահմանադրական դատարանին հարող հատվածում, ուժեղացված հսկողություն է իրականացնում:

Ոստիկանները կանգնեցնում են ավտոմեքենաները, ստուգում դրանց բեռնախցիկներն ու սրահները, ստուգում նաև վարորդների փաստաթղթերը:

Բաղրամյան պողոտայի այդ հատվածում ոստիկանական բազմաթիվ մեքենաներ կան: