«Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր` օգոստոսի 2-ին, զոհվածների հարազատների հետ ՊՆ-ն հանդիպում էր կազմակերպել, որի ժամանակ քննարկվում էր զոհվածների գերեզմանաքարերի հետ կապված հարցեր:

Քննարկման ընթացքում մի փոքր միջադեպ եղավ զոհվածների հարազատների միջեւ:

«Ես նույնպես ծնող եմ և ուզում եմ դիմել ծնողներին մի խնդրանքով։ Իհարկե յուրաքանչյուր ծնող իրավունք ունի իր ընտրությունը կատարել, բայց ես ուզում եմ մի համակարգային հարց բարձրացնել։ Մեր երեխաներն իրենց կյանքը տվել են մեր հայրենիքի համար, մեր լեռ ու ձորի, մեր քար ու թփի համար, Հայաստանում քար չկա, մենք դրսի՞ց ենք քար ներկրում, սպիտակ մարմար Հյաստանում չկա՞։ Հայկական քար պետք է լինի մեր երեխաների վրա։ Ձեր իրավունքն է, իհարկե, բայց կարծում եմ՝ դա շատ կարևոր հարց է»,- ասաց արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մենուա Հովհաննիսյանի մայր Կարին Տոնոյան:

Պատերազմում զոհված Լեւոն Գալստյանի  հայրն էլ խնդրեց բոլորի անունից չխոսել:

«Խնդրում եմ մյուս անգամ մեր երեխաների մասին խոսելիս խնդում եմ՝ Հայաստանի անունը չտաք, որովհետև Հայաստանի Հանրապետությունում Պաշտպանության նախարարությունից և կառավարությունից սկսած մեր երեխաներին թողեց այնտեղ և օգնության չհասավ։ Կարին Ինձ համար Հայաստանը ո՛չ կառավարությունն է, ո՛չ Պաշտպանության նախարարությունն է, ո՛չ վարչապետն է․․․ Այլ ծնող Իմ ձեռքին հնարավորություն լիներ, իմ երեխուն դրսում կհուղարկավորեի»,-ասաց նա:

ՀՀ-ում ՊՆ-ից և կառավարությունից սկսած մեր երեխաներին թողեց այնտեղ և օգնության չհասավ. զոհվածի հայր

Մեր երեխաներն իրենց կյանքը տվել են մեր հայրենիքի համար, մեր լեռ ու ձորի, մեր քար ու թփի համար, Հայաստանում քար չկա…