Օգոստոսի 20-ին, Բաբաջանյան փողոցի բուքմեյքերական ընկերության գրասենյակ մտած նռնակներով զինված տղամարդը նույն փողոցի 34-ամյա բնակիչ է։

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանությունից, այդ օրը ժամը 9․10-ի սահմանում, ոստիկանության Մալաթիայի բաժին տեղեկություն է ստացվել, որ նռնակներով զինված մի տղամարդ մտել է Բաբաջանյան փողոցի բուքմեյքերական ընկերության մի գրասենյակ։

Գրասենյակ են մեկնել ոստիկանության ղեկավար կազմն ու օպերատիվ խմբեր։ Զինված տղամարդու հետ բանակցություններն արդյունք են տվել։ Նա դուրս է եկել բուքմեյքերական ընկերության գրասենյակից ու տեղափոխվել ոստիկանություն։ Հանգամանքները պարզվում են։