Օգոստոսի 20-ից 22-ը «Կանեփ-կակաչ-2021» միջոցառման շրջանակներում հայտնաբերվել եւ այրման միջոցով ոչնչացվել է 4619 կգ վայրաճ կանեփի զանգված: Տնամերձ 17 հողամասից հայտնաբերվել է կանեփի 425 բույս:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանությունից, ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է 112 գրամից ավելի մարիխուանա եւ 530 գրամ կանեփ տեսակի թմրամիջոց:
Իրականացված բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել են նաեւ ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Ոստիկաններին է հանձնվել 3 ինքնաձիգ, 2 ատրճանակ եւ տարբեր տրամաչափի 79 փամփուշտ։
Հայտնաբերվել է 8 հետախուզվող:
Օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է:











