Ազգային ժողովի նիստերի դահլիճում կրքերը չեն հանդարտվում, պատգամավորները շարունակում եմ միմյանց հասցեին հայհոյանքներ հնչեցնել, հրմշտել միմյանց։
Մեծ թվով անվտանգության աշխատակիցները նիստերի դահլիճից դուրս են հանում հայհոյող պատգամավորներին։
Նրանց թվում էր նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը, ում անվտանգության աշխատակիցները մի կերպ դուրս հանեցին դահլիճից։
Նշենք, որ Ազգային ժողովում իրավիճակը լարվեց Վահե Հակոբյանի ելույթի ժամանակ։ Հիշեցնենք, որ երեկվանից Ազգային ժողովում կրքերը չեն հանդարտվում։ Երեկ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հարցից իրավիճակը լարվեց, այսօր էլ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթից։











