Նոր ուսումնական տարվա համար քաղաքացիներն արդեն սկսել են գնումներ կատարել։ NEWS.am-ը շրջել է Երևանի առևտրի կենտրոններում՝ պարզելու համար, թե որքան գումար են նախատեսել ծնողներն ընդհանուր գնումների համար և արդյոք գոհ են արդյոք շուկայում առկա գներից։
«Փուլ-փուլ ենք գնումներ կատարում։ Սպասում ենք, որ տեսնենք դպրոցում ինչ գրենական պիտույքներ են պահանջում, որպեսզի գնենք։ Սկզբնական փուլում 30-40 հազար դրամ անհրաժեշտ է»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքացիներից մեկը։
Քաղաքացիների խոսքով՝ մեկ ուսումնական տարվա ընթացքում հագուստի և գրենական պիտույքների լիարժեք գնման համար, հիմնականում, նախատեսում են 70-100 հազար դրամ։
«Այս օրերին գրեթե ամեն տարի էլ թանկացումներ նկատում ենք՝ հիմնականում մինչև 2000 դրամի սահմաններում։ Այս տարի թանկացումները, կարծես թե, քիչ են»,- ասացին քաղաքացիները։
Մեր այցելացած խանութներում դպրոցական պայուսակների միջին գինը 5000 դրամ էր։ Վերնաշապիկների ամենացածր գինը 3000 դրամն էր, իսկ միջին գինը, այդ թվում նաև՝ տաբատների և կիսաշրջազգեստների համար, 8000 դրամն էր, իսկ գրենական պիտույքների ամբողջական կազմը հնարավոր է ձեռք բերել մոտ 8000 դրամով։











