Ռազմածովային ուժերը և ԱՄՆ ծովային հետևակի կորպուսը խաղաղօվկիանոսյան Հավայան կղզիներում համատեղ վարժանքների ժամանակ ոչնչացրել են շահագործումից հանված իրենց Oliver Hazard Perry դասի Ingraham ֆրեգատը: Այս մասին հայտնում է ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունը, որը երեքշաբթի իր YouTube ալիքում հրապարակել է նավի ոչնչացման տեսանյութը։

Ֆրեգատը, որն օգտագործվում էր որպես թիրախ, օդից, ապա ծովից հրթիռային հարձակման է ենթարկվել: Ռազմածովային ուժերը օգտագործել են նաև Mark 48 տորպեդոն: Գործողությունը կատարվել է օգոստոսի 15-ին:

«Զորավարժությունները,- ասում է ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունը,- հնարավորություն ընձեռեցին ցուցադրել տեխնոլոգիական նորարարությունը»: Ingraham ֆրեգատը 2015 թվականին է դուրս է բերվել ԱՄՆ ռազմածովային ուժերից: