Կառավարության դիմաց են հավաքվել Արցախյան վերջին պատերազմում զոհված մի շարք զինծառայողների ծնողներ ու հարազատներ, որոնք հրաժարվում են ընդունել աճյունների ԴՆԹ հետազոտությունների արդյունքները:

«Ունենք տվյալներ, որ մեր երեխեքի հարցն այլ հարթակում է գտնվում, չեմ ուզում եթերում փակագծեր բացել: Այն ծնողերը, որոնք տարբեր պատճառներով չեն ընդունում ԴՆԹ հետազոտությունների պատասխանները, եկեք կառավարության դիմաց: Բավական թվով հավաքվել ենք, կարող եք մեզ միանալ: Կգաք, կբացատրենք ինչ է եղել, ոնց է եղել և ինչ կարող է տեղի ունենալ: Խնդրում եմ արձագանքեք, սպասնում ենք բոլորիդ»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշել է զոհված զինծառայողի հորեղբայր Արսեն Ղուկասյանը: