Երկու անգամ մտել եմ մեր գերագույն գլխավոր դեբիլի մոտ, հարց եմ տվել՝ ի՞նչ  է անում Կառավարությունը մեր երեխեքին հետ բերելու համար, ասում է՝ ինչ պիտի անենք, էս տանք, էն տանք, ասում եմ՝ որը մեր պետությանը վնաս չէ՝ տվեք, իսկ ինքն ասում ՝ չէ–չէ ու  միայն ասում է, որ աշխատում են։  Այս մասին այսօր՝ օգոստոսի 27–ին, Կառավարության դիմաց, լրագրողների հետ զրույցում ասաց  որդուց շուրջ մեկ տարի տեղեկություն չունեցող հայրը։

«Հիմա այսօր նիստ են անում, որ իրենց աշխատավարձերը բարձրացնե՞ն, թե չգիտեմ ինչ անեն։ Ծնողները հարցեր են տալիս, ինքն էնպես է պատասխանում, ոնց որ ..., բայց բոլորս էլ գիտենք՝ ինքն ով է, ինչացու է։ Որ չվախենար էսքան ոստիկան կլցնե՞ր էստեղ, ժողովրդով եկավ ղեկավար դարձավ, հիմա չագուչ է ցույց տալիս, մեզ դրանով պետք է վախեցնի՞։ Իրեն ասել են, որ քո տղան լիներ, ինչ կանեիր, ասաց՝ դե ինչ պիտի անեմ, բայց ինքն իր տղային փրկելու համար հազարով ավել զոհ է տվել»,– ասաց անհետ կորածի հայրը։

Ծնողը դժգոհեց՝ ինչու իրենք պիտի դիմեն այլ երկրների դեսպանատներ եւ իրենց երեխաներին փնտրեն։ 

Նրա խոսքով՝ իրենց համբերության բաժակը լցվել է. «Շենք մտնելուց երկաթները հանում են, ես ձեռքով էլ կարող եմ իրեն  սպանել, բայց երեխուս խաթր դա թույլ չեմ տալիս, ուղղակի ստեղս ա արդեն հասցրել,  եթե էսօր մտնեմ՝ կարող է կոկորդից բռնեմ ու չգիտեմ ինչ անեմ»։