Օգոստոսի 26-ին ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Շնող գյուղի 32-ամյա մի բնակիչ 2020 թվականի հունիսին Ալավերդի քաղաքի Հաղպատ բնակավայրի հին գերեզմանատնից գողացել է բազալտե սալիկներ։
NEWS.am-ը ոստիկանությունից տեղեկանում է, որ տղամարդն իր ավտոմեքենայով դրանք տեղափոխել է Շնող գյուղի գերեզմանատուն եւ օգտագործել է այլ անձի գերեզմանի շինարարության ժամանակ։ Տղամարդը հրավիրվել է ոստիկանության Թումանյանի բաժին եւ տվել խոստովանական բացատրություն։
Պարզվել է նաեւ, որ նա տարբեր ժամանակահատվածում բազալտե սալիկներ է գողացել նաեւ Շնող գյուղի եւ Ախթալա քաղաքի գերեզմանատներից։ Ձեռնարկում են միջոցառումներ տուժողներին պարզելու եւ հաղորդում ընդունելու ուղղությամբ։ Կատարվում է քննություն։











