Այսօր՝ սեպտեմբերի 2-ը մեզ համար շատ կարեւոր ու հիշարժան օր է, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս Արցախի Հանրապետության օրվա կապակցությամբ՝ արցախահայությանը մաղթելով տոկունություն եւ կամք առկա մարտահրավերներին դիմագրավելու համար: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին կառավարության նիստի սկզբում հայտարարեց փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:

Այնուհետեւ նա շարունակեց. «Օրը կարեւոր է նաեւ նրանով, որ ունենք նաեւ հոբելյար. Այսօր վարչապետի աշխատակազմի ղեկավար պարոն Արայիկ Հարությունյանի ծննդյան օրն է: Շնորհվորում եմ նրան, մաղթում քաջ առողջություն»: