Որեւէ մեկը հույս չունենա, որ հնարավոր է լինելու պատմությունը աղավաղել, սա միջնադարը չի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ամրամ Մակինյանը։

«Այդ ամեն ինչի համար վաղը մարդիկ պատասխան են տալու։ Որեւէ մեկը հույս չունենա, թե մոռացել եմ Զոհրաբ Մնացականյանին այն տրամաբանության մեջ, որ BBC լրագրողին հարցազրույցի ժամանակ խոսում է ինչ-որ փողով ճամպրուկներ տանել-բերելու մասին. հարգելի պարոն Մնացականյան, երբ պատերազմից անմիջապես հետո դուք հրաժարական տվեցիք, հիմա դուք ո՞ւր եք։ Բոլորս էլ գիտենք, որ պատերազմը 2 կողմ է ունենում՝ դիվանագիտական եւ ռազմական, ո՞ւր է մեր դիվանագիտական պարտության մեղավորը։ Այդ ի՞նչ ճամպրուկներ էին, ո՞ւր են այդ քրեական գործերը։ Մարդիկ մտածեցին, որ իրականում այս ամեն ինչը ճիշտ է ու սկսեցին չարանալ, իրենց անհաջողությունների պատճառները սկսեցին ման գալ իշխանության մեջ»,- ասաց փաստաբանը։

Լրագրողը հիշեցրեց, որ Մնացականյանի այդ հայտարարությունը խոսքը պատկերավոր դարձնելու համար է արվել, Մակինյանն արձագանքեց. «Սարսափելի է, երբ Հայաստանն արտաքին աշխարհում ներկայացնող անձը չի հասկանում՝ որտեղ ինչ է խոսում։ Դա փորձել սղացնել խոսքը պատկերավոր դարձնելու տակ, առաջարկում եմ Մնացականյանին հետայսու այդպիսի պատկերավոր միտք լինելու պայմաններում սկսի հեքիաթներ գրել եւ մտածի՝ ինչ պատասխան է տալու այն իշխանություններին»։