Ես հակված չեմ որեւէ շիշ նետել որեւէ մեկի ուղղությամբ. երկու անգամ շիշը եկավ իմ ուղղությամբ. մեկ անգամ գլխիս կպավ, երկրորդ անգամ դոշիս. Ես շիշը նետել եմ հետ, վերադարձրել եմ այն նույն ուղղությամբ, որտեղից եկել է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանին՝ անդրադառնալով ԱԺ դահլիճում հայտնի ծեծկռտուքին:

«Եթե դուք պնդում եք, որ դա ուղղված է եղել Նիկոլ Փաշինյանին, նշանակում է՝ ինքն է շպրտել իմ ուղղությամբ»,-ասաց նա:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ արձագանքեց. «Ես կարծում եմ, որ դուք հիմա շատ կարեւոր հաղորդագրություն արեցիք»: